211652_close_icon
views-count36490 դիտում article-date 23:17 07-08-2018

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 21134-ը․ նորապսակները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Մանուկ Օհանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 18 SL 041 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ 29-ամյա Արմեն Բաբաջանյանի վարած ՎԱԶ 21134 մակնիշի 35 NZ 799 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ 21134-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդներից Ա․ Բաբաջանյանն ու նրա ուղևորուհի 18-ամյա Ալետա Հարությունյանը բժշկական օգնություն ստանակու նպատակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ա․ Բաբաջանյանն ու Ա․ Հարությունյանը նորապսկաներ են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր