211652_close_icon
views-count35387 դիտում article-date 22:07 07-08-2018

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Lexus-ը․ 3 վիրավորների մեջ է «Յունիբանկ»-ի մենեջերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արթուր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 77 XC 177 համարանիշի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 50-ամյա Վարդան Հովսեփյանի վարած Lexus մակնիշի H 090 HM 123 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 66-ամյա Մամրե Սարգսյանը, 28-ամյա Աստղիկ Սարգսյանը և 37-ամյա Մերի Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել, իսկ վիրավորներից Ա. Sարգսյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի մենեջերն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր