211652_close_icon
views-count90538 դիտում article-date 10:57 01-08-2018

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 35-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե դարպասին, կոտրել այն և կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Մկրտիչ Խաչատրյանը, 37-ամյա Ոսկան Խաչատրյանը և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մրազ Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Ժամը 03։30-ի սահմաններում Խ. Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյան գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, Արմավիրի հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժին հայտնել են, որ Խ. Նալբանդյանը մահացել է։ Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թոռնիկ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մ. և Ո. Խաչատրյանները հարազատ եղբայրներ են։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր