211652_close_icon
views-count5515 դիտում article-date 23:48 31-07-2018

Բաղրամյանի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 29-ին, գիշերվա մեկին, ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ ստացվեց: Մյասնիկյան գյուղի 43-ամյա բնակչուհին հաղորդում էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն և գողացել դրամապանակը: Տանտիրուհին բացակայել էր նախորդ երեկոյան ժամը 11-ից, իսկ դրամապանակում կային գումար, տարբեր քարտեր և համացանցի սարք: Վնասը մոտ 120 հազար դրամի էր: Բաղրամյանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 30-ին բաժին հրավիրեցին տուժածի հարևանուհուն՝ 37-ամյա Արաքսի Գաբրիելյանին: Նա խոստովանեց և ստորագրությամբ բաց թողնվեց: Գողոնը հայտնաբերված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր