211652_close_icon
views-count3025 դիտում article-date 20:00 31-07-2018

Թաիլանդը Մեծ Բրիտանիայից պահանջել է արտահանձնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին

Թաիլանդը պաշտոնապես Մեծ Բրիտանիայից պահանջել է արտահանձնել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին: Տեղեկացնում է [url=https://www.bangkokpost.com/news/general/1513250/government-requests-britain-to-extradite-yingluck]Bangkok Post[/url] թերթը: Հրատարակությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայում Թաիլանդի դեսպանության՝ ընթացիկ տարվա հուլիսի 5-ի նամակի պատճենը, որն ուղարկվել է բրիտանական իշխանություններին և ներառում է արտահանձնման պաշտոնական պահանջը: Նամակում նաև հիշատակվում է դրան կցված փաստաթղթերի փաթեթի մասին, որը ներառում է Չինավաթի նկատմամբ Թաիլանդի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերով Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի դատավճռի պատճենները: Յինգլակ Չինավաթը Թաիլանդի Գերագույն դատարանի կողմից հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել 2017 թվականի սեպտեմբերին՝ վարչապետի պարտականությունները կատարելիս ցուցաբերած հանցավոր անփութության մեղադրանքով: Յինգլակ Չինավաթի՝ Թաիլանդի վարչապետի պաշտոնում առաջին կնոջ կառավարությունը, որն իշխանության էր եկել 2011 թվականին կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում, 2014 թվականին տապալվել է զինվորական հեղաշրջմամբ, որը ղեկավարում էր ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Պրայուտ Չան Օչը, որն այնուհետև դարձավ զինվորական կառավարության ղեկավար ու վարչապետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր