211652_close_icon
views-count2182 դիտում article-date 12:56 31-07-2018

Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատգամավորներ վերադարձրել են իրենց դիվանագիտական անձնագրերը. Տիգրան Բալայան. Tert.am

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախորդ շաբաթ դիմել էր այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեին դիվանագիտական անձնագրեր` հորդորելով դրանք հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/31/Tigran-Balayan/2755413]Tert.am[/url]-ը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին և վերադարձրել են անձնագրերը», - ասաց նա: Նրա խոսքով՝ ովքեր չեն վերադարձրել դիվանագիտական անձնագրերը, այսօրվանից դրանք համարվում են անվավեր, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է սահմանապահ ծառայությանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/31/Tigran-Balayan/2755413]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր