4693 դիտում
21:24 24-07-2018
Չհանձնված կամ կորած դիվանագիտական անձնագրերը հուլիսի 31-ից հետո կհայտարարվեն անվավեր․ Տիգրան Բալայան
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանություն է տարածել դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ․
«Մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԱԳՆ՝ պարզաբանումներ ստանալու նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերաբերյալ։
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին և շահագրգիռ անձանց։
Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացն իրականացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր»,- նշված է մեկնաբանության մեջ:
Նմանատիպ նյութեր
7656 դիտում
10:03 15-01-2019
131 կողմ, 1 անվավեր․ ինչ է նշվել միակ անվավեր քվեաթերթիկի վրա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1279 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա