211652_close_icon
views-count9786 դիտում article-date 22:21 29-07-2018

Ահեղ Ժապավենը. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ ՄԱՍ 13 Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան …Ուշ գիշեր էր: Քաղաքը լուսավորված էր գիշերային լույսերով: Շենքերի լուսավոր պատուհանները երևակայելու էին դրդում անցորդներին: Ամեն ինչ սեր ու բարություն էր շնչում: Մեկ շաբաթ Նազիկին չտեսած , Նազիկի գեղեցիկ, նուրբ ձայնը չլսած Գոդը , դուրս էր եկել քաղաք, քանի որ սիրտը հուշում էր, որ այդ օրը իր հետ կարևոր մի բան է կատարվելու: Եվ դա իհարկե պատահական չէր, չէ՞ որ սիրտը երբեք չի խաբում: Ամեն մի քայլ անելուց՝Գոդի սիրտը ավելի ու ավելի ուժեղ էր բաբախում, ասես զգար ինչ որ ծանոթ մի շնչառություն: Հանկարծ Գոդը քարացավ՝ տեսնելով հանդիպակաց մայթով քայլող Նազիկին: Գոդի սիրտը սկսեց անպե՜ս արագ զարկել, որ թվաց, թե հիմա դուրս կթռնի իր տեղից: Նա արագ կտրեց ճանապարհն ու ասես ՛՛բուսնեց՛՛ Նազիկի առաջ: _Բարև,- զվարթ ասաց Գոդը և լայն ժպտաց: Նազիկը հանկարծակիի եկավ , բայց միևնույն ժամանակ նա շատ ուրախ էր տեսնել Գոդին. Չէ՞որ շատ էր կարոտել նրան: _Օ՜, ինչ հաճելի հանդիպում,- նույնպես լայն ժպտալով ասաց Նազիկը: _Ինչպե՞ս ես , լա՞վ ես , ինչպե՞ է տրամադրությունդ, այս շոգերին դիմանու՞մ ես, ի՞նչ էիր անում այս մեկ շաբաթվա ընթացքում, ուժերդ վերականգնվե՞լ են : _Ստոպ, ստոպ, ստոպ, այսքան հարցերին ես միանգամից ինչպե՞ս պատասխանեմ: _Ուզու՞մ ես արի գնանք մի տեզ նստենք, համ մի բաժակ սառը թեյ կխմենք, համ էլ հանգիստ կպատասխանես հարցերիս,-ամոթխած ժպտաց Գոդը: -Ինչու՞՝ ոչ, մի բաժակ սառը թեյից չեմ հրաժարվի: *** Գոդն ու Նազիկը ներս մտան քաղաքի հին ու գեղեցիկ սրճարաններից մեկը, նստեցին սեղանի մոտ: _Այ հիմա կարող ես հարցերդ տալ,- ասաց Նազիկը: _Լա՜վ... Նրանց մոտեցավ մատուցողը: _Ի՞նչ կցանկանաք: _Մեզ երկու բաժակ սառը թեյ,- ասաց Գոդը: Մատուցողը գլխով արեց և հեռացավ: _Ինչպե՞ս ես _Լավ, դու՞: _Ես էլ: _Ի՞նչ էիր անում այս մեկ շաբաթվա ընթացքում: _ Գիրք էի կարդում, լողավազան էի գնում: _Իսկ ես գրեթե ոչ մի բան չէի անում,-ասաց Գոդը և հանկարծ երկուսով լռեցին, չգիտեին ինչ խոսեն:Նրանք երկուսով շփոթված ու հուզված նայում էին իրար , երբ լսվեց մատուցողի ձայնը: _Սա էր ձեր թեյը. _Շնորհակալություն,-միաժամանակ ասացին նրանք: Մատուցողը ժպտաց ու հեռացավ: _Կարո՞ղ եմ մի բան հարցնել,-ասաց Գոդը _Իհարկե: _Իսկ ինչպե՞ս ես դու հասկացել որ այն աղբյուրից պետք է տաս կում անես: _Ճիշտն ասած այդ օրվանից գրեթե ոչինչ հիշում, բացի... _Բացի՝ ինչի՞ց: _Բացի այն պահից , որբ դու ինձ օգնեցիր... Գոդն ու Նազիկը ժպտացին իրար: Գոդն իր ձեռքը քնքշորեն հպեց Նազիկի ձեռքին և մի պահ պահեց իր ափի մեջ: Նրանք երկուսով նայում էին իրար , երբ Նազիկը արագ բռնեց գլուխը: _Ա՜խ գլուխս: _Ի՞նչ , ի՞նչ եղավ քեզ ,լա՞վ ես ,- շփոթված հարցրեց Գոդը: _Հա լավ եմ, ոչինչ ,մի վախեցիր սա սովորական բան է ,-պատասխանեց Նազիկն ու արագ սրճարանից դուրս վազեց: _Ու՞ր ես գնում,- ասաց Գոդն ու վազեց Նազիկի ետևից: Սրճարանից փողոց դուրս եկած Նազիկը սարսափահար կանգ առավ, տեսնելով ճանապարհով անցնող պապիկին ում, ուր որ է պետք է հարվածեր , դեպի նրան սլացող ավտոմեքենան: Նազիկը առանց մի վայրկյան մտածելու արագ վազեց դեպի պապիկը, միևնույն ժամանակ հասկանալով որ կարող է չհասցնել, քանի որ ավտոմեքենայի և պապիկի մեիջև ընդամենը մի քանի մետր հեռավորություն է մնացել: Հանկարծ Նազիկի հայացքն ընկավ Գոդին, ով նկատելով այս տեսարանը՝ միանգամից հանեց իր գոտին, շպրտեց դեպի ավտոմեքենան , որպեսզի կապկպի այն, բայց հենց այդ պահին ավտոմեքենայի հարբած վարորդը սկսեց ավելի արագ վարել այն: Նա ուր որ է պետք է հարվածեր պապիկին, երբ Նազիկը հանեց իր ահեղ ժապավենը, նետեց դեպի ավտոմեքենան: Ժապավենը փաթաթվեց ընթացք մեջ գտնվող մեքենային: Նազիկը ճիգ գործադրելով կապկեց այն և մի կողմ շպրտեց, Գոդն էլ մի թռիչքով հասավ պապակին, բարձրացրեց նրան ու վայրկյանի արագությամբ տեղափոխեց մայթ: Պապիկը զարմացած նայեց նրանց, ժպտաց ու քթի տակ օրհնանք շշնջալով՝ շարունակեց իր ճանապարհը: -Այս ի՞նչ, արեցիր, Գոդ, ես որքան տեղյակ եմ՝ չարագործները բարություն անելու հնարվարություն չունեն: Նրանք այդպիսի փորձ անելուց թուլանում ու կորցնում են իրենց ուժերը: Շարունակությունը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4797.html]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր