211652_close_icon
views-count45046 դիտում article-date 17:49 23-07-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Զովունի գյուղում վիճաբանությունն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Զովունի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Գևորգ Պետրոսյանի, 26-ամյա Վարդան Պետրոսյանի, 52-ամյա Անտոն Մկրտչյանի և 28-ամյա Արամ Մկրտչյանի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Գ. Պետրոսյանները հարազատ եղբայրներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ Նաիրիի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ Եղբայրները կասկածվում են Արամ և Անտոն Մկրտչյաններին ծեծի ենթարկելու մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր