211652_close_icon
views-count23253 դիտում article-date 12:15 21-07-2018

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը, ծնված 24.08.1962թ., ով 2018թ. հունիսի 28-ին ժամը 06:00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել: Վերջինս սովորություն ունի տանից փախչելու, տառապում է հոգեկան հիվանդությամբ: Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 165 սմ, նիհարավուն մարմնակազմության, սև,երկար մազերով, օվալաձև դեմքով, հոնքերը խիտ, սև , աչքերը սև, քիթը մեծ, կոր, շրթունքները հաստ, ականջները մեծ: Հագին եղել է կարմիր բլուզկա, մոխրագույն կանացի շրջազգեստ, յասամանագույն հողաթափեր: Ձեռքին ունեցել է շագանակագույն, կաշվից պայուսակ, որի մեջ առկա են եղել կապույտ գույնի կանացի կոշիկներ, սպիտակ գույնի կիսաշրջազգեստ, փիրուզագույն ձմեռային սվիտեր և հնարավոր է, որ հագած լինի նշված հագուստը: Գայանե Հակոբյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգահարել 093-22-28-86, 077-72-75-78, 0312-5-85-54, 1-02 հեռախոսահամարներին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր