211652_close_icon
views-count1066 դիտում article-date 11:52 07-05-2026

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր

Ապրիլի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ս․-ն է, ում առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 15-ամյա Հ․ Ս․-ն Սրաշեն բնակավայրում  տնամերձ այգում բենզինային հող փխրեցնող ձեռքի մեխանիզմով փխրեցման աշխատանքներ կատարելիս եղբորը՝ Ա․ Ս․-ին պատճառել է մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր