211652_close_icon
views-count38539 դիտում article-date 13:20 18-07-2018

Արտակարգ դեպք Շենգավիթի դատարանում. Էրեբունու բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ 38-ամյա կալանավորի կյանքը փրկվել է

Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններոմ «պարանոցի առաջնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Դավիթ Գալստյանն է, ով 2010 թվականից գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. կալանավորված է և մեղադրվում է ՀՀ քր .օր-ի 175 հոդվածի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանից, որտեղ ինքն իրեն վնասել է։ Էրեբունու բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել Դ. Գալստյանի կյանքը փրկել։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր