211652_close_icon
views-count7605 դիտում article-date 20:28 17-07-2018

Արամ Մանուկյանի արձանի բացմանը ներկա են գտնվել նախագահը, վարչապետը, ԱԺ, կառավարության անդամներ

Հուլիսի 17-ին՝ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը ներկա են գտնվել նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: «Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Նա ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն և իրագործեց այն: Դա իսկապես մեծագույն առաքելություն է՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է՝ թևերդ թուլացած են և ծնկներդ ծալված են: Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը, նա երբեք չապրեց իր, իր ընտանիքի կամ հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը։ Մենք ունենք մեր առաքելությունը: Պետական, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքինությանը եւ ապրել այնպես, որ իրավունք ունենալ ամեն անգամ նրա արձանի դիմացով անցնելիս նայել ուղիղ նրա աչքերի մեջ և ասել, որ տերն ենք իր առաքելության, իր գործը կիսատ չէ: Նրա հաղաթնակը կենդանի է»,-ասել է վարչապետն ու հավելել, որ հայ ժողովուրդը հաղթնակած է հավիտյան: Տեղեկացնենք, որ Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում: Արամ Մանուկյանը անցյալ դարասկզբին ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետեղել է, Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչ, Հայատանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր