211652_close_icon
views-count3947 դիտում article-date 10:37 17-07-2018

Ինչ էր ԵՄ-ն սպասում Փաշինյանից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով»,- մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան որոշ դիտարկումներին: Ալեքսանդր Ռարն ասաց, որ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով՝ հաշ­վի առնելով ԵՄ-ի նախկին հայտարարություն­ները, որ ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարացման գործընթացներին, իսկ նա վարչապետ է դարձել հեղափոխության արդյունքում, որը Բր­յուսելը ողջունել է և որակել որպես ժողովրդա­վարական, եվրոպական գործընթաց: Նրա գնահատմամբ՝ ինչ-որ առումով այդ սպասելիքներն արդարացված են, քանի որ Հայաստանը տեսել է, թե ինչպես են հովանավորել հեղափոխություններից հետո Վրաստանին և Ուկրաինային: «Տարբերությունն այն է, որ հայաստանյան գործընթացը չունեցավ տեսանելի արտաքին քաղաքական կոնտեքստ, չհնչեցին կողմնորոշ­ումներ փոխելու հայտարարություններ, ընդգծ­վեց, որ սա ներհայաստանյան պայքար էր, և արտաքին ճակատում ոչինչ չի փոխվում: Գուցե սա չի գոհացնում Եվրամիությանը: Բայց եթե ԵՄ-ն հայտարարում է, որ ժողովրդավարությանը կաջակցի, և ողջունում է այն ամենը, ինչ ՀՀ վարչապետն է անում, ուրեմն պետք է այլ կերպ արձագանքի»,- նման կարծիք հայտնեց Ալեք­սանդր Ռարը: Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն նման կերպ չի վար­վում, ուրեմն չունի դրա ռեսուրսը, կամ Հայաս­տանից այլ հռետորաբանություն էր ակնկա­լում: «Հակված եմ կարծել, որ գործ ունենք երկ­րորդ տարբերակի հետ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը հաճախ է նշում, որ Հայաստանի հարաբերությունների բնույթը Ռուսաստանի հետ ոչ միայն չի փոխվելու, այլև է՛լ ավելի է խո­րանալու: Սրանով վարչապետը փորձում է այս հարցում տարակարծությունների և մոլորու­թյունների հնարավորությունը վերացնել»,- ասաց նա: Ռարն այն կարծիքին է, որ Հայաս­տանը Եվրամիությունից չի ստանա այն մասշ­տաբի աջակցություն, ինչ Վրաստանն ու Ուկ­րաինան ստացան և ստանում են: «Բայց դա պայմանավորված է նաև ներքին, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներով: Որոշակի աջակ­ցություն և ոչ քիչ կլինի, բայց դա, այնուամենայ­նիվ, համարժեք չի լինի այն աջակցությանը, որը ԵՄ-ն կպարտավորվեր այն դեպքում, եթե վստահ լիներ, որ Հայաստանը ճանապարհ է անցնելու ԵՄ-ի հետ»,- ասաց Ռարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր