211652_close_icon
views-count1443 դիտում article-date 11:09 05-03-2015

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը. 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է, որ երեկ Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` ներկայացնելով այն առաջնահերթությունները, որոնք ընդգրկվել են Եվրոպական հարևանության ծրագրի նորացված տարբերակում, հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված` ԵՄ-ն սկսել է վերանայել իր հարևանության քաղաքականությունը. այս մասին Մոգերինին հայտարարել է, որ ԱլԳ-ն հիմնվելու է տարբերակված քաղաքականության վրա։ Թերթի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը նշել է, որ Մոգերինին դեռ զգուշանում է, քանի որ ԱլԳ վերջնական տեսքը կախված է ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից։ Ըստ նրա` ԵՄ-ն պատրաստ է առաջարկներով դիմել Հայաստանին և առաջարկել Ասոցացման համաձայնագիրը` առանց ԽՀԱԱԳ պայմանագրի, սակայն մեծ է նաև ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշման նշանակությունը։ Իր հերթին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, թե երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը, իսկ դրանք ձգձգվում են։ Ըստ Նավասարդյանի՝ որքան անորոշ լինեն Հայաստանի առաջարկները, չնայած որոշակի հուսադրող հանգամանքներ կան, այդքան էլ անորոշ կլինեն Հայաստանի հետ կապված ԵՄ ծրագրերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր