211652_close_icon
views-count8613 դիտում article-date 23:53 16-07-2018

Ֆրանսիան փակեց Ռուսաստանում առևտրի և ներդրումների իր ներկայացուցչությունը. Deutsche Welle

Երկուշաբթի, հուլիսի 16-ին, Ֆրանսիան փակել է Ռուսաստանում առևտրի և ներդրումների իր ներկայացուցչությունը: Այդ մասին ասվում է նույն օրը Ռուսաստանի Դաշնության Ֆրանսիայի դեսպանատան կողմից հրապարակված հաղորդման մեջ: Փակման պատճառն այն է, որ ռուսական իշխանությունները արգելել են ֆրանսիական Business France պետական ​​կազմակերպության գործունեությունը ՌԴ-ում: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/франция-закрыла-свое-представительство-по-торговле-и-инвестициям-в-рф/a-44697456]Deutsche Welle[/url]-ն։ Ֆրանսիայի առևտրային ներկայացուցչությունը ապահովում էր Ռուսաստանում Business France գործունեությունը: Մասնավորապես, կազմակերպության բանկային հաշիվը ձերբակալվել է «չնայած նրան, որ այն պաշտպանված էր Վիեննայի կոնվենցիայով»: Բացի այդ՝ կազմակերպության տնօրենը, որը դիվանագիտական ​​անձնագիր ուներ, արտաքսվել է Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր