211652_close_icon
views-count10371 դիտում article-date 23:42 15-07-2018

Նիկոլ Փաշինյան. Ջերմուկ այցիս ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադառնալով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե եթե Փաշինյանը ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի, ասել է. «Եթե իմ վարչապետ դառնալուց հետո սկիզբ դրվեր հանքի շահագործմանը, ապա դա ես թույլ չէի տա, որովհետև աբսուրդ է Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորել, ինչպիսին էլ այն լինի: Բայց կա նաև երկրորդ խնդիր, որ մենք որևէ գործողություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում: Հիմա ասում են՝ գնացեք, փակեք հանքը: Գնա՞նք, փակե՞նք առանց հիմնավորման. ամենաթողությունը հենց այդ ժամանակ է ստեղծվում, ձեզ թվում է՝ ամենաթողություն անողները հայտարարո՞ւմ են, որ իրենք գնում են, ամենաթողություն սկսեն: Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, հետո մի օր վարչապետի կամքով լրատվամիջոց կփակենք, հետո մարդկանց կփակենք վարչապետի կամքով, և սա ամենաթողություն է: Ցավում եմ, որ Ջերմուկ այցիս ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել, իսկ հանքի շահագործումը ցավոտ հարց է, որը պետք է լուծվի օրենքի տառին համապատասխան: Ի վերջո, «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ հայտնում է, որ իրենք ունեն նախորդ կառավարության թույլտվությունը՝ 370 մլն դոլար ներդրում անելու և հանքը շահագործելու համար», նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր