«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է վաճառել Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը. ejc.am
ejc.am-ի ունեցած տեղեկություններով «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է վաճառել ռուսական ընկերության։ Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»։
Ի դեպ, սա առաջին դեպքը չի լինի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր դարձած ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էլ կառավարությանն էր նվիրել իր 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը, որը կազմում է ամբողջ կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։