211652_close_icon
views-count14244 դիտում article-date 19:05 15-07-2018

Երևանյան տներից մեկում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

Հուլիսի 15-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր