211652_close_icon
views-count10200 դիտում article-date 11:27 15-07-2018

«Խստորեն դատապարտում եմ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգության փաստը». Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ ուղղված ցույցերին։ Այդ կապակցությամբ նա հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ է։ Ուստի, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը։ Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»։

Նմանատիպ նյութեր