211652_close_icon
views-count5646 դիտում article-date 20:24 13-07-2018

Ունաի Էմերի. «Արսենալը» համալրվեց անհրաժեշտ խաղացողներով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է նոր մրցաշրջանին ակումբի նախապատրաստվածության մասին: «Արդյո՞ք կկարողանանք պայքարել տիտղոսի համար: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, աշխատել՝ հաշվի չառնելով ուրիշների կարծիքը: Իմ կարծիքով, թիմը առաջադիմում է օրեցօր: Այժմ մենք կենտրոնացած ենք ԱՊԼ-ի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» խաղի վրա: Մեծ ակումբները նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու պահը բաց չեն թողնում: Սակայն այսօր մեր մոտ ամեն ինչ լավ է: Մենք ձեռք բերեցին խաղացողների, որոնք մեզ անհրաժեշտ են: Ներկա պահին կարծում եմ, որ թիմը համալրված է: Հաջորդ ամիս կարող ենք ևս մեկ խաղացող ձեռք բերել, սակայն եթե դա մեր համար շատ շահավետ տրանսֆեր լինի», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր