211652_close_icon
views-count6300 դիտում article-date 21:21 12-07-2018

«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալի պայուսակում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, լիցքավորիչներ և այլ արգելված ապրանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր