211652_close_icon
views-count3808 դիտում article-date 11:14 12-07-2018

Քաղաքակրթական-մշակութային ընտրության խնդիրը՝ ծրագրերում․ ով երբ ուզում է՝ կարող է Սևանում լողալ, «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բրյուսելում պաշտոնական այցով գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը: Հանդիպումներ է ունենում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Դա հետհեղափոխական Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրոպա, և, իհարկե, կարևոր նշանակություն ունի: Հայաստանի ոչ այս, ոչ էլ նախորդ կառավարությունները չեն հայտարարել, որ նրանք եվրոպամետ են, ռուսամետ կամ ամերիկամետ, և դա ճիշտ է՝ «մետ»-ության հարթակում քաղաքականություն կառուցելը լուրջ խնդիրների առաջ է կանգնենում: Նույն վտանգն է, իհարկե, պարունակում ինչ-որ մի երկրին կամ միջազգային կառույցին «հակա» լինելը: Բոլոր կառավարություններն էլ ասում էին և ասում են, որ նրանք հայամետ են ու հայակենտրոն, ելնում են բացառապես Հայաստանի շահերից, և այդ պնդումը նույնպես տեսականորեն ճիշտ է, այլ հարց է, թե որքանով է համապատասխանում իրականությանը: Բայց ներկա կառավարությունից և քաղաքական ուժերից ցանկանում եմ լսել, թե ինչպիսի արժեքային համակարգի կողմնակից են նրանք: Եվ այստեղ այլևս հնարավոր չէ ասել՝ «ես դավանում եմ հայկական արժեքներ»: Այդ դեպքում պիտի ասել, որ արժանահավատ ընտրությունները, խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների թևերի բաժանումը, անկախ դատարանները զուտ հայկական արժեքներ են: Եթե մենք ընդունում ենք, որ դրանք վերազգային աշխարհի բոլոր երկրներում, բայց կիրառելի են Հայաստանում, ուրեմն «եվրոպական» մակդիրը որոշակիորեն պայմանական է, բայց միանգամայն ընդունելի: Դա քաղաքակրթական մշակութային ընտրություն է, որից վախենալ պետք չէ: Հակառակը՝ դրա մասին պետք է բարձրաձայն հայտարարել ու խնդիրն արտացոլել քաղաքական ծրագրերում։ Բայց երբ ես ասում եմ, որ դավանում եմ «եվրոպական արժեքներ», դա չի նշանակում, որ չեմ հարգում այլ ազգերի արժեքները: Ճապոնիայում, օրինակ, երբ կորպորացիայի ղեկավարը դուրս է գալիս շենքից, բոլոր տեսակի «ենթաշեֆերը», ստորադասները և «ենթաստորադասները» խոնարհվում են նրա առաջ այն անկյունի տակ, որը թելադրում է նրանց դիրքը տվյալ կորպորացիայի հիերարխիայում: Ճապոնիայում մարդիկ լողափերում ծով չեն մտնում այնքան ժամանակ, մինչև որ կայսրը չհայտարարի լողի սեզոնի սկզբի մասին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ճապոնացիները «սխալ արժեքներ» են դավանում: Ոչ, նրանք այնպիսի մի երկիր են ստեղծել, որին կարող են միայն նախանձել աշխարհի շատուշատ ազգեր: Ես խոնարհվում եմ ճապոնական տեխնոլոգիաների, արդյունաբերության, մեգապոլիսների անխափան կյանքը կազմակերպելու ունակության և, իհարկե, ճապոնական հզոր մշակույթի առջև: Բայց վստահ եմ, որ Հայաստանում ճապոնական արժեքները կիրառելի չեն: Մասնավորապես, կարծում եմ, ով երբ ուզում է՝ կարող է Սևանում լողալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր