Աշխարհի միակ մարդը, ով կարող է լողալ սպիտակ արջի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպիտակ արջը գերադասում է ամեն տարի սառցակալող ծովի մայրցամաքային եզրաշերտը և արկտիկական կղզախմբերը։ Այս տարածքներին ասում են «արկտիկական կյանքի շրջան»։
Բևեռային արջը ձգտում է դեպի այն տեղերը, որտեղ սառույցը հանդիպում է ջրին, որտեղ առավել շատ են իր սննդի հիմնական մաս կազմող կենդանիները, որոնցից են ծովացուլը, փոկը, ծովային նապաստակը։
Չնայած նրան, որ սպիտակ արջերը ծանրամարմին կենդանիներ են, նրանք ցամաքի վրա բավականին արագաշարժ և ճարպիկ են, իսկ ջրում հանգիստ լողում և սուզվում են։