211652_close_icon
views-count5688 դիտում article-date 13:10 11-07-2018

Բակո Սահակյանը ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հարավային ուղղությամբ գործող մի շարք զորամասեր

Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հարավային ուղղությամբ գործող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել ծառայության պայմաններին, ներկա գտնվել հրետանավորների ցուցադրական պարապմունքներին, ուսումնասիրել վերջերս կարկտահարության և ուժեղ քամու պատճառով զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հասցված նյութական վնասները և վստահեցրել, որ երկրի ղեկավարությունը ամենասեղմ ժամկետներում համարժեք լուծումներ կտա նշված խնդիրներին: Այնուհետև Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի և զորամասերի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, ինժեներական ամրակառույցներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ու հակառակորդին զսպելու մեխանիզմների հետագա կատարելագործման վերաբերյալ հրամկազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր