211652_close_icon
views-count1248 դիտում article-date 17:00 10-07-2018

Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Հուլիսի 10-ին, ժամը 09:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին հյուրասենյակում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. հատակից բազմոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր