2674 դիտում
13:08 10-07-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը:
Քննարկվել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին և «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին և դրանց ծավալների ավելացման հնարավորություններին:
Զրուցակիցները ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:
Երկուստեք կարևորվել է նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործունության ակտիվացումը:
[b]
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
505 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները