211652_close_icon
views-count3109 դիտում article-date 19:04 10-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 9-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 7, թմամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր