211652_close_icon
views-count2371 դիտում article-date 18:02 09-07-2018

Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք), օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Նմանատիպ նյութեր