211652_close_icon
views-count45284 դիտում article-date 18:59 08-07-2018

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ապարանի լճից

Հուլիսի 8-ին, ժամը 14:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենա է հայտնվել Ապարանի լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել լճից: Տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր