4509 դիտում
11:33 08-07-2018
Վաշինգտոնն առայժմ մտադիր չէ մեղմել Փհենյանի դեմ կիրառվող սահմանափակումները. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ն գտնում է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում կա առաջընթաց, սակայն իրենք դեռևս մտադիր չեն Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեղմել։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն՝ Տոկիոյում Ճապոնիայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարների հետ անցկացրած եռակողմ հանդիպումից հետո։
«Հաջողվել է առաջընթաց արձանագրել։ Հյուսիսային Կորեա այցի ժամանակ մենք մտադիր էինք զարգացնել պայմանավորվածությունները, ինչը մեզ հաջողվեց»,-ասել է Փոմփեոն։
Միևնույն ժամանակ Հյս. Կորեան խորը ափսոսանք է հայտնել բանակցություններում ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշման առնչությամբ։ Հյուսիսկորեական պետությունը նախազգուշացրել է, որ ապամիջուկայնացման հասնելու ամերիկացիների ձգտումը այդ դիրքորոշմամբ կարող է չիրականանալ։
Նմանատիպ նյութեր
817 դիտում
11:59 30-10-2015
ԱՄՆ-ն մեղմել է բելառուսական որոշ ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները
1238 դիտում
09:59 19-09-2015
ԱՄՆ-ն մեղմել է Կուբայի նկատմամբ կիրառվող առևտրի էմբարգոն
1649 դիտում
13:44 16-05-2019
Կառավարությունն առաջարկում է ավելացնել պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը