211652_close_icon
views-count6507 դիտում article-date 20:37 07-07-2018

ԱԱ-2018. Անգլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ ու շարունակում է ճանապարհը դեպի Աշխարհի Գավաթ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի 2018 թվականի առաջնության 1/4 եզրափակիչում Սամարայում Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Շվեդիային: Անգլիացիների կազմում աչքի ընկան Մագուայրը և Դելե Ալին, ընդ որում, գոլերը տիպիկ անգլիական ստացվեցին, երկու դեպքում էլ՝ գլխի հարվածներով: Առանձին պետք է նշել Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդին, որը մի քանի դրվագներում պարզապես անհավանական հրաշքներ գործեց և իր դարպասները անառիկ պահեց: Եվ պատահական չէ, որ հենց Փիքֆորդը ճանաչվեց այս հանդիպման լավագույն խաղացող: Անգլիացիները հաստատեցին իրենց բարձր կարգը և ապացուցեցին, որ իզուր չէին համարվում մրցաշարի հաղթողի ֆավորիտներից մեկը: Անգլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ռուսաստան-Խորվաթիա զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Ի դեպ, անգլիացիները վերջին անգամ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել 1990 թվականին՝ Իտալիայի անցկացվող մրցաշարում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր