211652_close_icon
views-count5804 դիտում article-date 09:59 07-07-2018

Սփյուռքի նախարարը որևէ ունեցվածք չունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա չի ծառայել ԶՈւ–ում: 2016թ. հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016թ. ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: 2016-2018թթ. եղել է ՔՊ սփյուռքի հարցերով համակարգող»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր