211652_close_icon
views-count92898 դիտում article-date 23:55 06-07-2018

Արտակարգ դեպք Երևանում. 29-ամյա մայրը «Մուրացան» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր տղայի մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Էրեբունուբաժին։ Հուլիսի 2-ին Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարինե Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ իր որդին՝ 1-ամյա Ալեքս Ս.-ն, 2017 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև այս տարվա մարտ ամիսը ստացիոնար բուժօգնություն է ստացել «Մուրացան» բժշկական կետրոնում, որից հետո երեխայի բուժումը շարունակվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոնում։ Դիմումատուն իրավապահներին հայտնել է, որ երեխան մահացել է, ինչի առիթով էլ նա մեղադրում է «Մուրացան» բժշկական կետրոնի բժիշկներին՝ հայտնելով, որ նրանք իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահ են պատճառել իր որդուն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր