211652_close_icon
views-count11918 դիտում article-date 21:18 06-07-2018

Սուրբ Գեղարդը վաճառված կամ վնասված չէ. բացառության կարգով այն հանվեց պահոցից եւ ցուցադրվեց. aravot.am

Քիչ առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում բացառության կարգով հատուկ պահոցից դուրս բերվեց եւ լրատվամիջոցների ու հանրության համար ցուցադրվեց Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։ Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/07/06/969018/]aravot.am[/url]-ը, սա արվեց՝ ապացուցելու համար, որ սրբությունն իր տեղում է ու անվնաս վիճակում։ Հիշեցնենք որ այսօր մեծ աղմուկ էր բարձրացրել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հայտարարությունը, թե Սուրբ Գեղարդը վաճառվել է։ Հետո հստակեցվեց, թե մասունքից մի կտոր նվիրաբերվել է։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն Aravot.amի հետ զրույցում պարզաբանել էր, որ գեղարդի մի մասունք նվիրաբերվել է ոչ թե ռուս քաղաքապետի, ինչպես նախաձեռնության անդամներն էին պնդում, այլ ռուսաց եկեղեցուն։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/07/06/969018/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր