Դ. Թրամփը փոշմանել է և նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է բացառության կարգով ընդունել Լոնդոնի մուսուլման քաղաքապետին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով համարվում է այդ երկրի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն այս պահի դրությամբ, հայտարարել է, որ պատրաստ է զիջման կարգով բացառություն անել և ընդունել Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիղ Հանին, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտվելու դեպքում արգելելու է մուսուլմանների մուտքը ԱՄՆ, իսկ Լոնդոնի ներկայիս քաղաքապետը ևս մուսուլման է, ծագումով՝ պակիստանցի:
Թրամփի հայտարարությունը, որը նա արել էր 2015 թ-ի նոյեմբերին՝ Փարիզում, խիստ քննադատության էր արժանացել այլ երկրների առաջնորդների, ԱՄՆ-ի մուսուլմանական համայնքների և այլ քաղաքական գործիչների կողմից: