211652_close_icon
views-count4156 դիտում article-date 20:07 03-07-2018

ԱԱ-2018. Շվեդիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչ խաղում Շվեդիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում 1:0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին: Միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Էմիլ Ֆորսբերգը: Ուշագրավ է, որ շվեդները 1994 թվականից ի վեր աշխարհի առաջնություններում նման հաջողության չէր հասել: Էլ ավելի հետաքրքիր է, որ Շվեդիան նման արդյունքներ սկսեց ցույց տալ, երբ թիմի կազմում իր կարիերան ավարտեց վերջին 15 տարվա նրա անվիճելի առաջատարը՝ Զլաթան Իբրահիմովիչը: Նշենք, որ քառորդ եզրափակիչում շվեդների մրցակիցը կլինի Անգլիա-Կոլումբիա զույգի հաղթողը: [b]ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ [/b] Շվեդիա-Շվեյցարիա՝ 2:0 Ֆորսբերգ, 66
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր