211652_close_icon
views-count4813 դիտում article-date 13:30 02-07-2018

ԱԱ-2018. Այսօր կկայանա 1/8 եզրափակչի 2 հանդիպում՝ կանխատեսելի ելքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ռուսաստանում կկայանա ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի 2 հանդիպում Նախ, Սամարայում, կհանդիպեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։ Բրազիլացիները իրավմամբ համարվում է մրցաշարի հաղթողի հիմնական թեկնածուն: Խմբից Բրազիլիան դուրս եկավ 1-ին տեղով: Ընդ որում, խաղից խաղ բրազիլացիները ավելի լավ տպավորություն են թողնում: Սկզբից ոչ-ոքի Շվեյցարիայի հետ, հետո՝ դժվար հաղթանակ Կոստա-Ռիկայի նկատմամբ, իսկ վերջին տուրում վստահ հաղթանակ սերբերի նկատմամբ: Երևում է, որ Բրազիլիան աստիճանաբար թափ է հավաքում և առաջիկա խաղում մենք ավելի հզոր թիմ կտեսնենք: Բրազիլացիները բացառիկ ուժեղ կազմ ունեն. Ալիսոնը այսօր աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, խաղային մնացած օղակներում թրծված և փորձառու ֆուտբոլիստներ են, և մարզիչ Տիտեն կարող է իրեն թույլ տալ տարբեր տակտիկական փոփոխություններ անել, բոլոր գծերում նա ունի հավասարազոր խաղացողներ: Բոլոր խաղային օղակներն ունեն իրենց ընդգծված առաջատարները. պաշտպանությունում՝ Տիագո Սիլվան, կիսապաշտպանությունում՝ Կազեմիրոն և Կոուտինյոն, հարձակման գծում՝ Նեյմարը: Ի դեպ, միայն Նեյմարն է, որն առայժմ իրեն լավագույն կողմերով չի դրսևորում: Միգուցե, այժմ մենք կտեսնենք իսկական Նեյմարին: Ինչ վերաբերում է Մեքսիկային, ապա վերջինս խմբում հաղթեց աշխարհի չեմպիոն Գերմանիային, բավական վստահ հաղթեց Հարավային Կորեային, սակայն սա թերևս մեքսիկացիների բարձրակետն էր. ավելին նրանց դժվար է անել, հաշվի առնելով ոչ այնքան ուժեղ կազմը, գրագետ գործող մրցակցի դեպքում էլ արդեն լուրջ խնդիրների են բախվում, ինչպեսդա եղավ Շվեդիայի դեպքում, որին պարտվեցին 0:3 հաշվով: Այնպես որ կանխատեսում ենք, որ Բրազիլիան այսօր կհաղթի: Երեկոյան կկայանա երկրորդ հանդիպումը. Բելգիա – Ճապոնիա. սա ավելի կանխատեսելի մրցավեճ է: Բելգիացիները այս առաջնությունում դեռ միավոր չեն կորցրել, ցուցադրում են հարձակողական, կոմբինացիոն վառ ֆուտբոլ, ունեն թերևս բոլոր ժամանակների ամենաուժեղ կազմը, որը Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ վերջապես չեմպիոնական խաղ է ցուցադրում: Գումարած դրան, Անգլիայի հետ խմբային փուլի վերջին տուրում Մարտինեսը հանգիստ էր տվել առաջատարներին՝ Էդեն Ազարին, Ռոմելու Լուկակուին և Կևին Դե Բրյույնեին։ Այնպես որ բելգիացները թարմ ուժերով այսօր պետք է որ որևէ խնդիր չունենան ճապոնացիների հետ խաղում, որոնք ընդամենը դեղին քարտերի առավելության շնորհիվ դուրս եկան 1/8 եզրափակիչ: Բրազիլիա-Մեքսիկա հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին, իսկ Բելգիա – Ճապոնիան՝ 22:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր