211652_close_icon
views-count11997 դիտում article-date 17:20 30-06-2018

«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 10. hayreniq.am

[b]ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ Ֆանտաստիկ վիպակ ՄԱՍ 10 Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b] Գոդն ու Նազիկը արագ հեծնեցին գորգն և դուրս թռան նկուղի փոքրիկ պատուհանից: Նույն վայրկյանին նկուղ մտան չարագործները, իսկ ժամացույցն ավետեց տասնհինգ րոպեների ավարտը: *** …Մայրամուտ էր… Գոդն ու Նազիկը իջան բարձրահարկ շենքերից մեկի տանիքին. _Շնորհակալ եմ Նազիկ: Ես քեզ ամբողջ կյանքս պարտական կլինեմ: Դու փրկեցիր ինձ այդ գիժ Լալիի ոչ պակաս գիժ մոր ձեռքերից : Հիմա պետք է այնպես անեմ , որ Բասն ոչինչ չիմանա, թե չէ..: Գոդը հուզված ժպտաց Նազիկին, Նազիկը նույնպես ակամայից ժպտաց Գոդին: _Գիտե՞ս, վաղուց քեզ մի բան էի ուզում ասել: _Ի՞նչ: _Դու այնքա՜ն գեղեցիկ մազեր ունես,-ասաց Գոդն ու բռնեց Նազիկի ձեռքը: Նազիկը արագ ետ քաշեց իր ձեռքն ու անմիջապես հեծնեց Արծվագորգը: _Շնորհակալության կարիք չկա : Ես ընդհամենը քո բարությանը բարությամբ եմ պատասխանել: Եվ մի բան էլ. Հիշիր՝ մենք բարիկադների տարբեր կողմերում ենք գտնվում,-շփոթված ասաց Նազիկն ու օդ բարձրացավ: Գոդը հիացմունքով սկսեց նայել, մայրամուտի միջով սլացող, գեղեցիկ Նազիկին, ում, քամու տակ օրորվող գեղեցիկ, երկար, շեկ մազերն ասես ալիքներ լինեին, որ եկան ու մխրճվեցին Գոդի սրտի գաղտնարանները: Հանկարծ Գոդի հեռախոսը սկսեց ահազանգել. Բասն է: Գոդը սարսափեց: _Հենց հիմա Սև սենյակ արի: Արագ: *** …-Ա՜խ դու, ինչպե՞ս կարող էիր: Փաստորեն պարտության մեղավորը նորից դու էիր, իսկ ես հիմարաբար, քո փոխարեն խեղճ Լալիին պատժեցի: Դավաճան,- զայրացած գոռաց Բասը: _Դե… Դե … Շեֆ…,-կմկմալով ասաց Գոդը -Դու մեր այս 116 տարիների տանջանքը մի րոպեում ջուրը լցրեցիր: Մեր տիրապետության վերջը եկել է ,-զայրացած ձայնով շարունակեց Բասը,-Դու գիտե՞ս, թե մենք ինչպես ենք վարվում դավաճանների հետ: Չգիտե՜ս… ուրեմն կիմանաս… Ես կսպանեմ քեզ, Գոդ, ես քեզ զնդանը կնետեմ, կտանջեմ … ես քեզ ….ես… ես ….ես….. Գնա հա՜, կորիր աչքիցս,- ասաց Բասը: Գոդը արագ դուրս վազեց Բասի սենյակից. Նրա զարմանքին չափ ու սահման չկար. Աշխարհի ամենամեծ չարագործը՝ Բասսը, ազատ արձակեց իրեն: Ի՞նչ էր դա նշանակում, ինչու՞, այս էլ որերրոդ անգամ, Բասսը վերջին պահին ընկրկում է ու չի պատժում Գոդին: Հանկարծ լսվեց ազդանշանի ձայնը: Ինչ- որ տեղ պետք է բարություն կատարվեր: Չարագործները սկսեցին գլխապատառ վազել միջանցքերով: *** …Բարությունն այս անգամ հասել էր աշխարհի 2-րդ քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճի մոտ՝ գեղեցիկ , կապուտակ Սևան, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Սովորական ամառային, տոթ օր էր: Լիճը, ինչպես միշտ, մարդաշատ էր: Եթե այդ օրը մեզնից մեկնումեկը այցելեր Սևան՝ կտեսներ արդեն բոլորիս համար սովորական պատկերը՝ երկնքում արևն է շողում, փրկարարական տնակում փրկարարներն են շուրջբոլորը հսկում, մարդկանց մի մասը ծառերի տակ ախորժակով ձկան խորոված է համտեսում , մյուս մասը՝ լճում զովանում է : Բայց հանկարծ պատկերը ամբողջովին փոխվեց: Սև ամպերը քշեցին արևին ՝ երկնքում զբաղեցնելով նրա տեղը: Ջինջ, մաքուր Սևանը ալեկոծվեց : Մարդիկ սկսեցին արագ դուրս վազել լճից, երբ լսվեց մի կնոջ աղեկտուր ձայն. _Օգնեցե՜ք…Ամուսինս խորտակվու՜մ է.. Օգնեցե՜ք…. Բոլորը միանգամից նայեցին լճի կողմն ու տեսան մի տղամարդու, ում ծածկել էր մեծ ալիքը: Երևում էին միայն տղամարդու ձեռքերը: Տղամարդը փրկվելու ապարդյուն փորձեր էր անում: Նրա ուժերը գնալով սպառվում էին, մինչդեռ լիճն ավելի ու ավելի էր ալեկոծվում: Փրկարարները տեսնելով դա՝ միանգամից դուրս սլացան իրենց տնակից և փրկօղակները ձեռքերին արագ վազեցին դեպի լիճը: Լճի ափին նրանք մի նավակ նստեցին և արագ ջուր դուրս եկան : Պայքարելով խելագար ալիքների դեմ, փրկարարները թիավում էին դեպի խորտակվող տղամարդը , երբ հանկարծ ուժեղ կայծակ խփեց և կայծակի միջից դուրս եկավ Լալին: Հավաքվածները սարսափ ապրեցին՝ տեսնելով սա: Լալին չարախնդաց. _Նազիկը չկա , իսկ սրանց հաղթելը վայրկյանների գործ է : Լսվեց,15 րոպեների սկիզբը տվող , ժամացույցի զարկը: Լալին պարզեց ձեռքերը, որպեսզի օգտագործի ՛՛Ռադո՛՛ հմայությունն ու ազատվի մարդկանցից, երբ ջուրը բարձրացավ , փոթորկի նման իրար խառնվեց և ուժեղ լույս արձակեց: Ջրից դուրս եկավ Նազիկը: Նազիկը պարզեց ձեռքերմ ու գոռաց . _Հայաաաա՜: Լալին միանգամից մի կողմ շպրտվեց. _Արագ, միայն արագ շպրտեք այդ փրկօղակը, փրկեք նրան, խնդրում եմ, իսկ ես այս աղջկանով կզբաղվեմ,- փրկարարներին դիմեց Նազիկը: Փրկարարները փրկօղակը նետեցին խեղտվողին: Տղամարդը բռնեց այն: Ուշքի եկած Լալին նկատեց դա: Նա վրձինով երկար կեռ նկարեց ու այդ կեռով տղամարդուց խլեց փրկօղակը: Փրկարարների նավակը հաղթահարելով ալիքները՝ սլանում էր օգնության: Լալին նավակի առաջ մեծ ալիք նկարեց , որը իրեղեն դարձավ, նետվեց նավի վրա և խեղտվող տղամարդուց շատ հեռու շպրտեց այն: Ժամացույցը գույժում էր րոպեների ավարտի մասին: Տամարդու ուժերը գրեթե սպառվել էին: Նազիկը հուսահատ նայեց շուրջն ու շշնջաց. ՛՛Օգնիր ինձ, Սևան՛՛ Հանկարծ ջրերի միջից դուրս եկավ Հայոց աշխարհի բնական հարստություններից մեկը՝ իշխան ձուկը : Նա արագ մոտեցավ Նազիկին: Նազիկը թռավ Իշխանի ուսին ու ջրերի վրայով սլանալով հասավ այդ տղամարդուն, բռնեց նրա ձեռքից, քաշեց վեր:Սակայն նույն պահին թիկունքից հարված զգաց և մի պահ թուլացած ընկավ ալիքների վրա: Մի քանի վայրկյան ևս և չարը կտոներ իր հաղթանակը: Սակայն Նազիկը հեշտ հանձնվողներից չէր.նա հավաքեց ուժերը, գրպանից հանեց ծիրանի կորիզը, պարզեց այն արևի փոքրիկ, վերջին ճառագայթի ուղղությամբ ու կանչեց. _Հեյոոոո՜ Այս բառը բարձր արձագանքեց սարերում ու ձորերում… Վայրկյաններ հետո արևն իր ամբողջ ուժով սկսեց փայլատակել: Բոլորը մի պահ, ժամանակավոր կուրացան: Նազիկը օգտվելով առիթից հանեց իր ժապավենը, այն նետեց խեղդվող մարդու կողմը: Ժապավենը փաթաթվեց տղամարդու թուլացած մարմնին, վեր հանեց նրան ջրից և զգուշորեն դրեց ափին: Այս տեսարանի ականատեսները սկսեցին ծափահարել, ուրախության ճիչեր արձակել: Աղմուկին խառնվեց նաև տասնհինգ րոպեների ավարտի մասին հուշող զանգերի ձայնը: Լալին կատաղութամբ նայեց Նազիկին ու ատամների արանքից շպրտեց. -Ես եմ քեզ սպանելու Նազիկ, այս պահից սկսած դա իմ պատվի հարցն է,- ու հեռացավ՝ մխրճվելով երկնքի մեջ: Նազիկը գոհունակությամբ նայեց շուրջն ու ժպտաց, բայց նրա ժպիտի մեջ տխրություն կար, որովհետև Գոդն այստեղ չէր, իսկ ինքը մի տեսակ կարոտել էր նրան… /շարունակելի/ Նախորդ մասերը կարող եք կարդալ այս [url=http://www.hayreniq.am/am-n-4735.html]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր