211652_close_icon
views-count143097 դիտում article-date 10:44 30-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. Սևանի գաղութից օրեր առաջ ազատված «թափթփուկը» խմած վիճակում ГАЗель-ով տապալել է սվետաֆորն ու բախվել Toyota-ին, իսկ հետո լկտի վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների ու ոստիկանների նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Իսկակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են ГАЗ 32213 մակնիշի առանց համարանիշի և Toyota մակնիշի 35 GT 717 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ГАЗель-ի վարորդը, ով մինչև Toyota-ին բախվելը հարվածել է խաչմերուկի երթևեկությունը կարգավորղ լուսակիրին, տապալել այն, հետո բախվել Toyota-ին, որից հետո ГАЗель-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել լկտի վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով անգամ ոստիկանության ծառայողների հասցեին: Նրան մեծ դժվարությամբ են ոստիկանները կարողացել տեղափոխել սթափության վայր, որտեղ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը գերազանցել է 80 տոկոսը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ոստիկաններն ու քաղաքացիները փորձում էի կարգի հրավիրել նրան, նա չէր ենթարկվում, իսկ փախուստի ժամանակ ճիվաղի գրպանից ընկավ թուղթ ու պարզվեց, որ դա նրա ազատականն է: Ճիվաղը օրեր առաջ է ազատվել Սևանի գաղութից ու քաղաքացիներն իմանալով, որ նա նոր է ազատվել, ասում էին. «Դրա նման թափթփուկները պետք է ազատության բերկրանքը չզգան, դրա նմանների տեղը բանտախուցն է»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի քաղաքի բնակիչ, 28-ամյա Արման Խաչատրյանն է: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գայուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննսես Սարգսյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում: Հ. Սարգսյանի հանձնարարականով ГАЗель-ը քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Toyota վարորդն էլ, ում տվյալները ճշտվում են, նույնպես ենթարկվեց բժշկական փորձաքննության: Պարզվեց, որ նա սթափ է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր