211652_close_icon
views-count7631 դիտում article-date 17:23 28-06-2018

Ազմունը մոր պատճառով որոշել է չխաղալ Իրանի հավաքականում

Կազանի «Ռուբինի» հարձակվող Սերդար Ազմունն այլևս հանդես չի գալու Իրանի հավաքականում: Ազգային թիմում կարիերան ավարտելու մասին Ազմունը հայտարարել է Ինստագրամում: «Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ հավաքականում: Դրանով հպարտ կլինեմ մինչև կյանքի վերջը: Ցավոք սրտի, իմ կամքին հակառակ, որոշել եմ հրաժեշտ տալ ազգային հավաքականին: 23-ամյա խաղացողի համար սա շատ ցավոտ որոշում է: Սակայն դա ունի իր պատճառները: Իմ մայրս ծանր հիվանդ է, բայց ամեն ինչ նորմալ էր: Սակայն իմհասցեին ավելացած վիրավորանքների պատճառով մորս վիճակը վատացել է: Ես բարդ ընտրության առջև էի, սակայն ընտրեցի մորս», գրել է Ազմունը:

Նմանատիպ նյութեր