7842 դիտում
17:49 19-11-2014
Պատանի ԵԿՄ-ականներին զայրացրել են պատվիրված հոդվածները եւ հորդորում են՝ «չխաղալ մեր նախնյաց թափած արյան հետ»
«Եթե մարդ կա, որ կարող է եւ իրավունք ունի քննադատելու Երկրապահին, դա հենց ինքը՝ երկրապահն է: Մենք միշտ էլ ինքնաքննադատաբար ենք վերաբերվում մեր գործունեությանը: Հասկացեք, հայ ազգի ուժը, հզորությունը հավատքի մեջ է, ոչ թե բամբասելու: Մենք հավատում ենք մեր հայրերին, հորեղբայրներին, մեր պապերին, մենք հավատում ենք ինքներս մեզ»:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատանի ԵԿՄ-ական Էդմոնդ Հովակիմյանը՝ արձագանքելով օրաթերթից մեկում տեղ գտած այն հրապարակմանը, որում քննադատական խոսք կա՝ Հանրապետության դպրոցներում պատանի երկրապահական կառույցների հիմնադրման կապակցությամբ:
Պատանի ԵԿՄ-ականներին դա դուր չէր եկել եւ բոլորը ցանկանում էին իրենց զայրույթի խոսքը հնչեցնել: Նրանցից Դիանա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք, մեծեր, եթե կամենում եք մեզ աջակցել՝, օգտակար խորհուրդներ տվեք: Մի մոռացեք, որ քաղաքականությամբ մեծերն են զբաղվում: Մենք դեռ ժամանակ ունենք, դեռ կհասցնենք կողմնորոշվել, թե ինչ մասնագետ դառնանք, իսկ առայժմ հասկանում ենք, որ մեզ հարկավոր է լավ սովորել, շարային, կրակային պատրաստվածություն ունենալ, տիրապետել սպորտի, արվեստի: Մի խաղացեք մեր նախնյաց թափած արյան հետ: Երկրապահ հասկացությունը հայ ազգն է, բոլոր հայերն են, աշխարհասփյուռ հայ ժողովուրդն է»:
Իսկ Ջուլիետա Սեդրակյանն էլ ավելացրեց. «Խնդրում ենք բոլորիդ հարգելի հայրենակիցներ, հասկացեք վերջապես, մի ընկեք «Արամ ձյաձյաների» խելքին, երկրապահությունը կամավորականություն է: Պատանի երկրապահ լինելը պարտադրանք չէ, այլ գիտակցված ընտրություն: Երկրապահությունը հայրենասիրություն է, նվիրում ազգային արժեքներին, սա մեր տարածաշրջանում ապրելու իրավունք վաստակելու հնարավորություն է: մեր սերունդը գիտակցում է, որ պետք է լավ սովորենք, պարբեր արվեստների, մարզաձեւերի, գիտությունների տիրապետենք, լինենք մասնագետ, իմանանք մեր պատմությունը, ճանաչենք մեր արմատները, որպեսզի կարողանանք մեր հայրենիքին, մեր պետությանը, մեր ընտանիքներին եւ ինքներս մեզ պիտանի մարդիկ դառնալ»:
Պատանի մյուս ԵԿՄ-ականներն էլ միանալով նրանց՝ ավելացրեցին, որ եթե ինչ-ինչ մարդիկ այլ տեսակետ ունեն, թող իրենց պահեն իրենց տեսակետները, քանի որ իրենք շատ լավ են հասկանում, թե որտեղից է թելադրված այդ տեսակետը:
Նմանատիպ նյութեր
2099 դիտում
18:17 24-02-2015
Քննություններն հանձնած պատանի ԵԿՄ-ականներին ողջունեց Էջմիածնի քաղաքապետը. տեսանյութ
Այս բաժնից
595 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1147 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
574 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին