Բունդեսլիգայի ակումբները միաձայն որոշել են չխաղալ առնվազն մինչև ապրիլի 30-ը
Բունդեսլիգան և երկրորդ Բունդեսլիգան չի վերսկսվի առնվազն մինչև ապրիլի 30-ը։
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում առաջին և երկրորդ լիգաների ակումբները միաձայն որոշել են չվերսկսել առաջնությունը առնվազն մինչև ապրիլի 30-ը, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Այսօրվա խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև առաջնության վերսկսման և անցկացման հավանական սցենարները, հայտնում է Armsport.am-ը:
Գերմանիայում կորոնավիրուսի 66 885 դեպք է գրանցվել։ 645 մարդ մահացել է։