211652_close_icon
views-count4368 դիտում article-date 21:14 27-06-2018

Հայկական գորգ-խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում

Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալել է Հայաստանից ժամանած «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կետրոնում՝ սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/939144.html]Արմենպրես[/url]»-ը, խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում: Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար: Գորգ-խաչքարը գործվել է 2 ամիս 10-օր (հումքը՝ բուրդ և մետաքս) համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «Մեգերյան Կարպետ» ընկերությունում և, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակից : Վրույր Փենեսյանը նաև այս տարի սեպտեմբերի 2 և 3-ին Մոնակոյում կայանալիք Հայաստանի օրերը՝ ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO միջոցառման նախաձեռնողն է՝ միտված Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը: [img]http://st0.shamshyan.com/editor/0016651001530110374899423.jpg[/img]

Նմանատիպ նյութեր