767 դիտում
23:56 16-04-2015
ՄԱԿ-ի կենտրոնակայանում օծվել է ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ին նվիրած հայկական խաչքարը
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողություն: Խաչքարը հանդիսանում է ՀՀ կառավարության նվերը ՄԱԿ-ին:
Միջոցառմանը մասնակցում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդներ Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանն ու Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, ՄԱԿ-ի անդամ պետությունների, քարտուղարության, տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ։
Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին միջնադարյան պատմության այդ հոյակապ խորհրդանիշի` խաչքարի oծմանը մասնակցելու համար և նշել, որ 12-ից 13-րդ դարերում կերտված այդ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդին՝ միավորված ազգերի ընդհանուր տանիքի ներքո:
Դեսպան Մնացականյանը նշել է, որ խաչքարերը, հանդիսանալով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մաս, 2010թ. ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դեսպանը հավելել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ որոշումից ընդամենը մի քանի տարի առաջ Նախիջևանում բարբարոսաբար ավիրվել են Հին Ջուղայի գերեզմանատան նշանավոր խաչքարերը։ Ըստ դեսպանի` հայոց պատմության ընթացքում եղել են ոչնչացման ու ավերածությունների փուլեր, այն ականատես է եղել սարսափելի եղեռնագործության, սակայն հայ ժողովուրդը մնացել է կանգուն, ցուցաբերել տոկունություն, սեր ու հավատ կյանքի նկատմամբ։
Ելույթ է ունեցել նաև «Metropolitan» արվեստների թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի բաժնի բյուզանդական արվեստի համակարգող Հ․Էվանսը, ով անդրադարձել է խաչքարի նշանակությանը և ներկայացրեց Գեղարդի վանքից բերված այդ խաչքարի պատմությունը։
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
16:16 06-02-2016
Օծվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները
7304 դիտում
16:00 25-10-2016
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել միջոցառում
Այս բաժնից
574 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1171 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով