211652_close_icon
views-count4462 դիտում article-date 15:27 26-06-2018

Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի Պոգբան հեռացնի Ռայոլային

«Մանչեսթեր Յունայթեդ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցնի իր համագործակցությունը գործակալ Մինո Ռայոլայի հետ: Պոգբայի ու Մոուրինյոյի հարաբերությունները փչացել էին: Խոսքը նույնիսկ նրա մասին է գնում, որ 25-ամյա խաղացողը այդ պատճառով կարող է հեռանալ ակումբից: Մոուրինյոն նախկինում բազմիցս Պոգբային իր բացասակայն վերաբերմունքն էր արտահայտել Ռայոլայի վերաբերյալ: Ֆրանսիացու ու պորտուգալացու տարաձայնությունները սկսեցին խորանալ այս տարվա հունվարին: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված լինի բաժանվել Պոգբայից, ակումբը նրա համար պահանջելու է ավելի քան 100 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր