211652_close_icon
views-count127569 դիտում article-date 14:31 25-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը կողոպուտ է կատարել «Գաֆրի» ոսկու սրահում. փախնելիս էլ վնասել է մեծ թվով ավտոմեքենաներ. Ժամանել են մեծ թվով իրավապահներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը ներս է մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել է փախուստի: Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել է մի քանի ավտոմեքենաներ, սակայն ճիվաղը չի կարողացել փախուստի դիմել, դուրս է եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորպես դադարեցվել է ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Դեպքի հանգամանքները պարզվում են: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը: Ճիվաղը վնասել է BMW մակնիշի 34 ԼR 238 համարանիշի, Subaru մակնիշի 34 RT 987 համարանիշի, Suzuki մակնիշի 17 XX 888 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼC634 համարանիշի և Lexsus մակնիշի 01 PP 100 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիվաղի ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդական իրավունքի վկայական: [b]*** 15:30 [/b] Քիչ առաջ ֆտոոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի այն ավտոմեքենան, որը շահագործվում է որպես տաքսի և որով կողոպուտ կատարողը հեռացել է դեպքի վայրից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա վարորդին քշել է տվել մինչև «Շանգրի Լա» խաղատան մոտ, որտեղից էլ իջել է ավտոմեքենայից և դիմել փախուստի: Ոստիկանները Mercedes-ի վարորդին տեղափոխեցին ոստիկանության կենտրոնական բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր