211652_close_icon
views-count48024 դիտում article-date 12:28 24-06-2018

Բրազիլիայում հսկայական անակոնդան փակել է ճանապարհը՝ խոչընդոտելով ավտոմեքենաների երթևեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիալիայի Մանաուսու քաղաքի ճանապարհներից մեկի վրա հայտնված հսկայական անակոնդա օձը փակել է ճանապարհի մի մասը և խանգարել մեքենաների շարժին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ականատեսներից մեկը տեսանկարահանել է 3.5 մետր երկարություն ունեցող անակոնդային և տեսագրությունը հրապարակել համացանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է այդ «անսովոր հետիոտնը» փակել ճանապարհի մի մասը և ստիպում է ուղևորներին դուրս գալ և «հիանալ իրենով»։ Տեսանյութի հեղինակը մեկնաբանությունում ասում է, որ ճանապարհի այս հատվածը հատում է քաղաքի կանաչ գոտին, ուստի կարելի է հանդիպել նաև ֆաունայի վայրի ներկայացուցիչների։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր