211652_close_icon
views-count2887 դիտում article-date 21:23 22-06-2018

ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հունիսի 22-ին անցկացվել է «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և բարձրաստիճան սպաներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի մասնակիցները իրենց զեկույցներում արժևորել են հայ ընտանիքը՝ որպես բարձր բարոյական արժեքներ կրող, հավատքը պահպանող և հայրենիքի պաշտպանի արժեհամակարգի ձևավորման կարևոր միավոր:

Նմանատիպ նյութեր