211652_close_icon
views-count4831 դիտում article-date 21:49 22-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության և յուրացման կամ վատնման 8-ական, անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու ու թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և խարդախության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր